Հոդվածներ

Վինիսիուս. «Կխոսեմ ռասիզմի մասին այնքան, որքան դրա կարիքը լինի»
31.10.2023
1306 0

Երեկ Վինիսիուս Ջունիորը ստացավ Սոկրատեսի անվան մրցանակը, որը տրվում է այն ֆուտբոլիստներին, ովքեր հումանիտար մեծ գործունեություն են ծավալում։ 

Հենց մրցանակաբաշխության ընթացքում բրազիլացին անդրադարձ կատարեց նաև ռասիզմին։ 

«Ձանձրալի է միշտ խոսել ռասիզմի մասին, բայց դա կարևոր է, և ես կխոսեմ դրա մասին այնքան, որքան կարիքը լինի։ Ցավալի է, որ մարդիկ ինձ վիրավորում են խաղադաշտում։ 

Հույս ունեմ, որ իրավիճակը կփոխվի։ Այն արդեն իսկ դրական տեղաշարժ ունի։ Լա Լիգան, ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն կարող են անել ավելին, որպեսզի նման մարդիկ չլինեն մեր կողքին». նշել է Վինիսիուսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված