Հոդվածներ

Անչելոտի. «Բրագայի» դեմ խաղում այլ կազմ կլինի խաղադաշտում
23.10.2023
1487 0

ՉԼ-ի խմբային փուլի շրջանակում կայանալիք «Բրագայի» դեմ արտագնա հանդիպումից առաջ Կարլո Անչելոտին խոսել է հնարավոր ռոտացիայի մասին։

«Չեմ պատրաստվում մեծ ռոտացիա կիրառել, բայց նաև չեմ ընտրի այն նույն մեկնարկային կազմը, ինչ «Սևիլիայի» դեմ խաղում։

Ես պետք է գնահատեմ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը և տեսնեմ, թե որքանով են նրանք պատրաստ։ Մի քանիսը «Սևիլիայի» դեմ խաղում վնասվածքներ են ստացել։ Այնպես, որ դեռ կտեսնենք...». նշել է իտալացի մասնագետը։

Կարծես թե Անչելոտին պատրաստվում է մարտական կազմ դուրս բերել խաղադաշտ «Բրագայի» դեմ խաղում, և միայն ժամանակը ցույց կտա, թե որքանով է նա ճիշտ գտնվել՝ հանգստի հնարավորություն չտալով առաջատարներից մի քանիսին։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Ռեալը» Լա Լիգայի շրջանակում ուժերն է չափելու «Բարսելոնայի» հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված