Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու «Էլ Կլասիկոն»
23.10.2023
1423 0

Հայտնի է դարձել, թե ով է սպասարկելու շաբաթ օրը կայանալիք «Էլ Կլասիկոն»։

Radio Marca-ի ուղիղ եթերի ընթացքում նախկին մրցավար Պավել Ֆերնանդեսը հայտնել է, որ «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև հանդիպումը սպասարկելու է Խոսե Մարիա Սանչես Մարտինեսի գլխավորած մրցավարական անձնակազմը։

Մարտինեսին 6 անգամ է բախտ վիճակվել սպասարկել այս թիմերի միջև կայացած հանդիպումները։ Դրանցում թիմերը երեքական հաղթանակներ են տարել։

2022 թվականին կայացած «Կլասիկոյի» ժամանակ կատալոնացիների նախագահ Ժոան Լապորտան դժգոր էր մնացել այս մրցավարի կայացրած որոշումներից և խաղից հետո մտել էր մրցավարական հանդերձարան՝ պարզելու, թե ինչու իր թիմի օգտին չի նշանակվել 11 մետրանոց, և ինչու է նշանակվել մրցակցի օգտին։ Այդ խաղը ավարտվել է «Սերուցքայինների» հաղթանակով ` 3։1 հաշվով։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված