• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռիշարլիսոն. «Դիտում եմ «Ռեալի» հանդիպումները Անչելոտիի և Վինիսիուսի համար»

Հոդվածներ

Ռիշարլիսոն. «Դիտում եմ «Ռեալի» հանդիպումները Անչելոտիի և Վինիսիուսի համար»
20.02.2022
2608 0

TNT Sports-ի հետ զրույցի ընթացքում «Էվերթոնի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը գովեստի խոսքեր է շռայլել Կարլո Անչելոտիի հասցեին, ում հետ նա աշխատել է անգլիական ակումբում։ 

«Անչելոտին այն մարզիչն էր, որը լիովին համապատասխանում էր «Էվերթոնին», սակայն ցավոք սրտի նա տեղափոխվեց «Ռեալ»։ 

Նա շատ է օգնել ինձ այստեղ և մինչ օրս էլ գրում է ինձ։ «Էվերթոնում» Անչելոտին հսկայական աշխատանք է կատարել ու շտկել իրավիճակը։ Նրա օրոք մենք համարյա հայտնվում էինք Եվրոպա լիգայի գոտում։ Նրա մնալու պարագայում անկասկած մենք կնվաճեինք Եվրոպա Լիգայի կամ Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Դուր է գալիս մեզ, թե ոչ, նա պետք է շարժվեր առաջ, իսկ «Ռեալը» հիանալի տարբերակ էր նրա համար։ Այժմ ես դիտում եմ «Ռեալի» հանիդպումները Անչելոտիի և Վինիսիուսի համար». նշել է Ռիշարլիսոնը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված