• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Relevo. «Ռեալը» ամռանը մտադիր է ձեռք բերել երկու եզրային պաշտպանների

Հոդվածներ

Relevo. «Ռեալը» ամռանը մտադիր է ձեռք բերել երկու եզրային պաշտպանների
19.10.2023
1507 0

Relevo-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» ամռանը մտադիր է ուժեղացնել պաշտպանության գիծը։ Մասնավորապես, «Սերուցքայինները» ցանկանում են ձեռք բերել աջ և ձախ եզրային պաշտպանների։ Գլխավոր տրանսֆերային նպատակը լինելու է Ալֆոնսո Դևիսը։

Աջ պաշտպանի դիրքում «Ռեալը» ցանկանում է տեսնել այնպիսի ֆուտբոլիստի, ով առաջիկայում պատշաճ մակարդակով կփոխարինի Կարվախալին։ Ղեկավարությունը թիմի սաների թվում նման մակարդակի ֆուտբոլիստ չի տեսնում։ 

 Նշվում է, որ թիմի սկաուը Խունի Կալաֆաթին դուր է գալիս Ռիս Ջեյմսի տարբերակը, սակայն այդ տեղափոխությունը փոքր ինչ դժվարիրագործելի է։ 

Ակումբը դիտարկում է նաև Լուկաս Վասկեսի հետ նոր պայմանագիր կնքելու տարբերակը, քանի որ նրան համարում է կարևոր ֆուտբոլիստ թիմի հանդերձարանում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված