• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • The Athletic. Ալոնսոն կդադարի ֆուտբոլիստներին նախապես ասել մեկնարկային կազմը

Հոդվածներ

The Athletic. Ալոնսոն կդադարի ֆուտբոլիստներին նախապես ասել մեկնարկային կազմը
29.10.2025
131 0

Խաբի Ալոնսոն կփորձի վերացնել ինֆորմացիայի արտահոսքը «Ռեալի» հանդերձարանից։ 

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «Արքայական» ակումբի մարզչական շտաբը խնդրել է պահպանել գաղտնիությունը՝ համարելով, որ հանդերձարանը պետք է ապահով տեղ լինի և այնտեղից դեպի լրատվամիջոցներ ինֆորմացիա չպետք է դուրս գա։

Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ «Ալ-Հիլալի» դեմ խաղից առաջ լրատվամիջոցները տեղեկացան, որ Ալոնսոն մտադիր է մեկնարկային կազմում տեղ հատկացնել Գոնսալո Գարսիային։ Այդ պահից ի վեր իսպանացի մասնագետը դադարեց իր ֆուտբոլիստներին նախապես ասել մեկնարկային կազմը։ 

Ավելի վաղ «Ռեալը» ինֆորմացիայի արտահոսքից խուսափելու համար խաղի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ հայտարարում էր մեկնարկային կազմը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված