Հոդվածներ

Անչելոտիին փոխարինելու ևս մեկ թեկնածու
19.10.2023
1656 0

Մեծ հավանականությամբ «Ռեալը» հաջորդ մրցաշրջանը կսկսի առանց Կարլո Անչելոտիի։ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը օրերս հայտարարեց, որ իտալացի մասնագետը Կոպա Ամերիկայի ավարտից հետո կգլխավորի Բրազիլայի ազգային հավաքականը։

Կողմերի միջև դեռև պայմանագիր չի կնքվել, սակայն կա բանավոր պայմանավորվածություն։ Անձամբ Անչելոտին առայժմ զերծ է մնում այդ լուրերի մասին տրվող հարցերից։ 

Mundo Deportivo-ի փոխանցմամբ, «Ռեալում» արդեն իսկ սկսել են Անչելոտիին փոխարինելու տարբերակներ ուսումնասիրել։ Այդ ցուցակում տեղ է գտել նաև Ժոզե Մոուրինիոն։

Աղբյուրի փոխանցմամբ, «Սերուցքայինները» կենտրոնացել են պորտուգալացու վրա այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ վերջինս չի մնալու «Ռոմայում»։ Նրո գործող պայմանագիրը հռոմեական ակումբի հետ գործում է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը, և լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի հաղորդմամբ, ակումբը չի ցանկանում թիմում պահել Ժոզեին։ 

2010-13 թվականների ընթացքում Մոուրինիոն գլխավորել է «Ռեալը»։ Այդ ժամանակահատվածում «Սերուցքայինները» դարձել են առաջնության հաղթող, ինչպես նաև նվաճել Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «Ռեալը» թիմի գլխավոր մարզչի դերում դիտարկում է նաև Ռաուլի, Ալոնսոյի, Արբելոայի և նույնիսկ Զիդանի թեկնածությունները։

Los Merengues, Realmadrid.am 

 


Ամենակարդացված