Հոդվածներ

ESPN. 4 այլ խոստում, որոնք ՊՍԺ-ն տվել է Մբապեին
22.05.2022
8408 0

Զինեդին Զիդանը ՊՍԺ-ն գլխավորելու հիմնական թեկնածուն է: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

Նշվում է, որ փարիզյան ակումբը Մբապեին խոսք է տվել լեգենդար ֆրանսիացուն նշանակել գլխավոր մարզչի պաշտոնում:

Բացի այդ, Փարիզը լքելու են Լեոնարդոն և Նեյմարը:  Ակումբը սկսել է աշխատել «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեին ձեռք բերելու վրա:

Հիշեցնենք, որ Մբապեն երկարաձգել է ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը, չնայած նրան, որ նախնական պայմանավորվածություն ուներ «Ռեալի» հետ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված