Հոդվածներ

Goal-ը հայտնել է՝ որ դեպքում Մբապեն կտեղափոխվի «Ռեալ»
17.12.2020
3532 0

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան կախված է փարիզյան ակումբի՝ Չեմպիոնների լիգայում ելույթներից:

Ինչպես հաղորդում է Goal-ը, եթե ՉԼ-ի 1/8 եզրափակչում ֆրանսիական ակումբը զիջի «Բարսելոնային», ապա Մբապեն չի երկարաձգի պայմանագրի ժամկետը, որը գործում է մինչև 2022 թվականի ամառ:

Այս որոշումը ՊՍԺ-ին կստիպի ամռանն անմիջապես վաճառել երիատասարդ ռմբարկուին՝ հաշվի առնելով 2022-ին անվճար բաց թողնելու վտանգը:

21-ամյա խաղացողը բազմիցս նշել է, որ «Ռեալում» հանդես գալն իր երազանքն է:

2020/21 մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված