• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» վստահորեն հաղթեց «Ժիրոնային» և ստանձնեց առաջատարությունը (տեսանյութ)

Հոդվածներ

«Ռեալը» վստահորեն հաղթեց «Ժիրոնային» և ստանձնեց առաջատարությունը (տեսանյութ)
30.09.2023
2368 0

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության հասավ «Ժիրոնայի» նկատմամբ:

Գոլեր խփեցին իսպանացի հարձակվող Խոսելուն (17'), ֆրանսիացի կիսապաշտպան Չուամենին (21') և անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (71'), որը 7-րդ գոլը խփեց ճերմակ մարզաշապիկով:

Հանդիպման վերջնամասում կարմիր քարտ ստացավ մադրիդյան ակումբի պաշտպան Նաչոն (90+3')

Նախորդ մրցաշրջանում «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում երբեք չէր հաղթել «Ժիրոնային»: Առաջին շրջանում թիմերը ոչ-ոքի էին խաղացել, իսկ երկրորդում «Ժիրոնայում» 4-2 հաշվով հաղթանակ էին տոնել:

«Ռեալը» 21 միավորով ստանձնում է Լա լիգայի առաջատարությունը և հաջորդ տուրում կմրցի «Օսասունայի» հետ (07.10. 18:15):

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ամենակարդացված