Հոդվածներ

Էդեգորը գոհ է փոփոխություններից
17.02.2021
1696 0

Մարտին Էդեգորից 4 հանդիպում պահանջվեց «Արսենալի» մեկնարկային կազմում հայտնվելու համար։ Այնուամենայնիվ 22-ամյա ֆուտբոլիստը գոհ է լոնդոնյան ակումբ տեղափոխությունից։

«Արսենալի» կազմում նա իր նորամուտը նշեց «Լիդսի» դեմ խաղում, որտեղ «Զինագործները» 4-2 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ Խաղից հետո Էդեգորը կիսվել է իր տպավորություններով։

«Կարծում եմ, որ ադապտացիայի գործընթացը լավ է ընթանում։ Այն, թե ինչպես են ինձ հետ վերաբերվում մարզիչները, թիմակիցներս և ակումբի ողջ անձնակազմը, օգնել է ինձ թիմում եղած առաջին իսկ րոպեներից։  Ես ինձ համարում եմ այս թիմի մի մասնիկը ու լավ եմ զգում ինձ այստեղ։ Շատ հպարտ եմ, որ կայացրի այս որոշումը։ Այն բարդ չի տրվել ինձ համար։ 

Երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել։ Հիմա ես կենտրոնացած եմ «Արսենալի» վրա և փորձելու եմ ամեն ինչ անել թիմին հնարավորինս օգտակար լինելու համար». ասել է Էդեգորը։

Հիշեցնենք, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նույնպես գոհ է Էդեգորի ցուցադրած խաղից և «Լիդսի» դեմ խաղից հետո գովեստի խոսքեր է հնչեցրել նորվեգացու հասցեին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված