• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բեյլը մտադիր է վերադառնալ «Ռեալ». AS-ը հայտնել է՝ ո՞ր դեպքում դա տեղի կունենա

Հոդվածներ

Բեյլը մտադիր է վերադառնալ «Ռեալ». AS-ը հայտնել է՝ ո՞ր դեպքում դա տեղի կունենա
14.12.2020
2597 0

«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլն, ով ներկայում վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում, մտադիր է վերադառնալ Մադրիդ պայմանագրի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում է AS պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ, ուելցու վերադարձն առավել հավանական կդառնա, եթե մրցաշրջանի ավարտին Զինեդին Զիդանը որոշի հեռանալ «արքայական» ակումբից:

Նշվում է, որ Բեյլն ու Զիդանը պահպանել են բարդ հարաբերությունները նույնիսկ ֆուտբոլիստի ԱՊԼ վերադառնալուց հետո:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա վինգերն անցկացրել է 9 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ: Նրա՝ «սերուցքայինների» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված