• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» արտագնա հաղթանակ տարավ Բելինգեմի դուբլի և Վինիսիուսի գոլի օգնությամբ (տեսանյութ)

Հոդվածներ

«Ռեալն» արտագնա հաղթանակ տարավ Բելինգեմի դուբլի և Վինիսիուսի գոլի օգնությամբ (տեսանյութ)
19.08.2023
2943 0

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Ալմերիային»:

Տանտերերից աչքի ընկավ մադրիդյան ակումբի սան Սերխիո Արիբասը (3'): «Արքայական» ակումբից դուբլով պատասխանեց Ջուդ Բելինգեմը (19՛, 60՛), մեկ անգամ էլ աչքի ընկավ Վինիսիուս Ժունիորը (73'):

«Ռեալը» 6 միավորով առաջին հորիզոնականում է Լա լիգայում և հաջորդ տուրում կմրցի «Սելտայի» հետ (25.08, 23:30):

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


Ամենակարդացված