• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «ՊՍԺ»-ում մեծ հույսեր ունեն, որ կկարողանան Մբապեի հետ կարճաժամկետ պայմանագիր կնքել

Հոդվածներ

«ՊՍԺ»-ում մեծ հույսեր ունեն, որ կկարողանան Մբապեի հետ կարճաժամկետ պայմանագիր կնքել
19.01.2022
1477 0

«ՊՍԺ»-ում շարունակում են աշխատել Մբապեի հետ նոր կարճաժամկետ պայմանագիր կնքելու վրա։ 

ESPN-ի փոխանցմամբ, ֆրանսիական ակումբում սկսում է աճել վստահությունը, որ նրանք կկարողանան նոր կարճաժամկետ պայմանագիր կնքել 23-ամյա ֆուտբոլիստի հետ։ 

Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարատվում է գալիք ամռանը, և նա կարող է այդ ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել այլ ակումբ։ 

Սակայն, ֆուտբոլիստի ընտանիքը բանակցություններ է վարում «ՊՍԺ»-ի հետ նոր կարճաժամկետ պայմանագրի շուրջ, և կարծես թե այդ բանակցությունների սկզբնական փուլը ակումբի համար հաջող ընթացք է ունեցել։ 

Ներկա պահին Մբապեն՝ ավելի, քան երբևէ մոտ է ֆրանսիական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։ 

Մյուս կողմից «Արքայական» ակումբում վստահ են, որ ամռանը Մբապեն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու է Մադրիդ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված