• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Չենք կարող բացառել, որ Միլիտաոն լուրջ վնասվածք է ստացել»

Հոդվածներ

Անչելոտի. «Չենք կարող բացառել, որ Միլիտաոն լուրջ վնասվածք է ստացել»
13.08.2023
1558 0

Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»:

Կայացել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Միլիտաոն ձգել է ծնկի կապանները, ամեն ինչ այդքան լավ չէ: Մենք կգնահատենք նրա վիճակը առաջիկա ժամերին: Խաչաձև կապաննե՞րը, մենք չենք կարող բացառել լուրջ վնասվածքի հավանականությունը»:

«Մենք լավ էինք վերահսկում գնդակը: Շատ լավ էինք աշխատում եզրերում, Վինիսիուսը շատ լավ է հարմարվում նոր դիրքին և Ռոդրիգոն մեծ նշանակություն կունենա այս մրցաշրջանում, բայց չգիտեմ, թե քանի գոլ կարող է նա խփել: Հուսով եմ՝ 19-ից ավելի»:

«Բելինգեմը հիանալի հանդիպում անցկացրեց, նա անհավանական ֆուտբոլիստ է: Նա նաև հիանալի բնավորության գծեր ունի և մեզ արդեն թվում է, որ Ջուդը վաղուց է խաղում «Ռեալում»:

«Լունինը շատ լավ խաղաց: Նա հավաքված և ինքնավստահ տեսք ուներ: Արիսաբալագա՞ն, նա «Ռեալի» ֆուտբոլիստ չէ և ես չեմ խոսելու այլ թիմերի ֆուտբոլիստների մասին»:

«Եթե Խոսելուն խաղա մեկնարկային րոպեներից, մենք պետք է փոքր-ինչ փոխենք խաղային դիրքերը: Կարծում եմ, որ Վինիսիուսը շատ լավ է հարմարվել նոր դիրքին»:

«Կրոսն ու Մոդրիչը թիմի մասն են: Նրա խաղաժամանակ կստանան: Այսօր նրանք դուրս եկան փոխարինման, բայց դա չի նշանակում, որ նրանք մեկնարկում չեն լինելու հաջորդ շաբաթ»:


Ամենակարդացված