Հոդվածներ

Մբապեն 2 տարբերակ ունի ՊՍԺ-ի կազմից հեռացվելուց խուսափելու համար
01.08.2023
3336 0

ՊՍժ-ն Կիլիան Մբապեին կհեռացնի կազմից, եթե ֆրանսիացին հրաժարվի երկարաձգել պայմանագիրը կամ տեղափոխվել այլ թիմ:

Foot Mercato-ի հաղորդմամբ՝ նման որոշում են կայացրել ակումբի քաթարցի սեփականատերերը: Փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր է ֆրանսիացուն հասկացնել, որ միայն պայմանագրի երկարաձգումը կամ այլ թիմ տեղափոխվելը կարող է վերացնել ստեղծված լարվածությունը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն տրանսֆերի էր հանել աշխարհի ֆրանսիացուն ու հեռացրել մինչմրցաշրջանային պատրաստության հայտացուցակից:

Հավելենք, որ Մբապեն 2017 թվականից է խաղում ֆրանսիական ակումբում: Աշխարհի չեմպիոնը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 260 հանդիպման, խփել 212 գոլ և կատարել 98 գոլային փոխանցում՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված