Հոդվածներ

Ռամոսը Մեսիին առաջարկել է մնալ իր տանը
13.08.2021
2856 0

«Բարսելոնայի» նախկին ավագ Լիոնել Մեսին երկեկ իր առաջին մարզումն անցկացրեց ֆրանսիական «ՊՍԺ»-ի կազմում։ 

El Pais-ի փոխանցմամբ, Սերխիո Ռամոսը Մեսիին առաջարկել է սկզբնական շրջանում ընտանիքի հետ մնալ իր տանը։ 

«Եթե դու և քո ընտանիքի անդամները նախընտրում եք մնալ առանձնատանը, այլ ոչ թե հյուրանոցում, ապա կարող եք մնալ իմ տանը». ասել է Ռամոսը։ 

Հիշեցնենք, որ Ռամոսը հանդես է եկել «Ռեալի» կազմում 2005-2021 թվականների ընթացքում, իսկ Մեսիին՝ «Բարսելոնայում» 2003-2021 թվականների ընթացքում։ Այս երկու ֆուտբոլիստները հանդիսանում էին իրենց ակումբների ավագները, և այժմ երկուսն էլ հանդես են գալիս «ՊՍԺ»-ի կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված