Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Կառլոս Դոտոր
20.07.2023
2215 0

«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն և «Սելտան» համաձայնության են հասել Կառլոս Դոտորի տրանսֆերի հարցում:

Դոտորը մեր ակադեմիա է եկել 2015 թվականին՝ ընդամենը 14 տարեկանում և 2020 թվականին Խուվենիլ Ա-ի կազմում մասնակցել է երիտասարդական Չեմպիոնների լիգային: 

Նախորդ երեք մրցաշրջանները նա անցկացրել է «Կաստիլյայում» և «Ռեալի» առաջին թիմում նորամուտը նշել է 2021 թվականի մինչմրցաշրջանային հավաքի ընկերական խաղում, մասնակցելով «Ռենջերսի» դեմ խաղին Գլազգոյում:

«Ռեալը» շնորհակալություն է հայտնում Դոտորին և ցանկանում նրան ու նրա ընտանիքին հաջողություն կյանքի նոր փուլում:


Ամենակարդացված