Հոդվածներ

Պինտուսը մղվում է առաջին պլան
19.07.2023
2436 0

Relevo. Երբ Պինտուսը 2021 թվականին վերադարձավ «Ռեալ», Պերեսը կարգադրեց ֆիզպատրաստության մարզչին ներկայացնել այնպես, կարծես ժամանել է աստղային ֆուտբոլիստ:

Այսօր իտալացին համակարգում է ակումբի բոլոր թիմերի աշխատանքը: Ջանքը, որը պահանջվում է նրա վարժությունները կատարելու համար, շատ օգտակար է մրցաշրջանի ընթացքում:

Բացի դա, այդ վարժությունների ընթացքում աշխատում է նաև անձամբ 60-ամյա մասնագետը, որը մարաթոնային կազմվածք ունի և ամեն օր վազում է 10-ից 15 կմ: Այդպես նա օրինակ է ծառայում:

Չնայած ձեռքբերումներին և վաստակած հարգանքին, Պինտուսը հասանելի է ֆուտբոլիստների հետ շփման տեսանկյունից և շատ համեստ անձնավորություն է:

Բելինգեմ. «Պինտուսը սիրում է «սպանել» մեզ և դա նրա աշխատանք է, բայց ես նրան սիրում եմ: Նա հիանալի տղա է: Այն աշխատանքը, որը մենք կատարում ենք հիմա, իր պտուղը կտա երկարաժամկետ հեռանկարում»:


Ամենակարդացված