• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալն» ու «Բարսելոնան» ապրում են տարբեր ֆինանսական աշխարհներում

Հոդվածներ

«Ռեալն» ու «Բարսելոնան» ապրում են տարբեր ֆինանսական աշխարհներում
19.07.2023
1901 0

Մադրիդի «Ռեալը» հաստատել է, որ իր ընդհանուր պարտքը կազմում է 47 միլիոն եվրո:

2022/23 մրցաշրջանում «Ռեալը» վաստակել է 843 միլիոն եվրո և այդ գնի մեջ չեն մտնում ֆուտբոլիստների տրանսֆերները: «Ռեալի» մաքուր եկամուտը կազմում է 12 միլիոն եվրո:

Ինչ վերաբերվում է «Բարսելոնային», ապա այստեղ իրավիճակն ամբողջովին այլ է մի քանի տարվա քաոսային կառավարման հետևանքով:

Հունիսին «Բարսելոնայի» փոխնախագահը հաստատել էր, որ ակումբի պարտքը կազմում է 1.35 միլիարդ եվրո և սա դեռ այն դեպքում, եթե չհաշվենք հավելյալ 1.5 միլիարդ եվրոն, որը «Բարսելոնան» վերցրել է «Նոու Կամպը» վերակառուցելու համար:

«Բարսելոնայուն» հույս ունեն, որ վերակառուցումից հետո եկամուտ կստանան համերգների և այլ իրադարձություններ շնորհիվ, որը կապված չէ ֆուտբոլի հետ և կկարողանան մարել պարտքերը:

Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ «Բարսելոնան» գումար չի աշխատում: Նախորդ տարի կատալոնացիները 400 միլիոն եվրո էին վաստակել նվաճած տիտղոսների, տրանսֆերային վաճառքի և այլնի շնորհիվ:


Ամենակարդացված