Հոդվածներ

Վինի Ջունիորը 23 տարեկան է
12.07.2023
1421 0

Բրազիլացին «Ռեալի» կազմում անցկացրել է 225 խաղ ու նվաճել 9 տիտղոս...

Վինիսիուս Ջունիորն այսօր նշում է ծննդյան 23-րդ տարեդարձը: Բրազիլացին, որը ծնվել է 2000 թվականի հուլիսի 12-ին, վեցերորդ մրցաշրջանը կանցկացնի «Արքայական ակումբի» մարզաշապիկով: 

Վինին «Ռեալի» կազմում նորամուտը նշել է 2018 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում: «Արքայական ակումբի» մարզաշապիկով բրազիլացին անցկացրել է 225 խաղ ու խփել 60 գոլ:

Որպես «Ռեալի» ֆուտբոլիստ՝ Վինիսիուսը նվաճել է 9 տիտղոս՝ Չեմպիոնների լիգա (1), ԱԱԱ (2), Եվրոպայի Սուպերգավաթ (1), Լա լիգա (2), Արքայական գավաթ (1), Իսպանիայի Սուպերգավաթ (2): 

Հիշեցնենք, որ Վինին «Ռեալի» հաղթական գոլի հեղինակն էր «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի նախանցած մրցաշրջանի եզրափակիչում, իսկ ավարտված մրցաշրջանում նա ընդգրկվել էր խորհրդանշական հավաքականում:

Շնորհավոր ծնունդդ, Վինի Ջունիոր:


ՏԵՍԱՆՅՈՒԹ

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված