Հոդվածներ

Բելինգեմ. «Անչելոտիի խոսքերը համոզեցին ինձ տեղափոխվել «Ռեալ»
20.06.2023
2152 0

«Ռեալի» նորեկի հարցազրույցը:

«Ողջույն, աշխարհի բոլոր մադրիդիստներ: Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ խաղալու ձեզ համար: Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Ես տեսել եմ բոլոր հաղորդագրությունները, շնորհակալություն ամեն ինչի համար, Hala Madrid»:

«Իմ ամենակարևոր որակն այն է, որ ես ամեն ինչ կարողանում եմ անել փոքր-ինչ այլ կերպ: Դա իմ ուժեղ կողմն է, որը ինձ թույլ է տալիս կիսապաշտպանությունում խաղալ տարբեր դիրքերում: Ես սիրում եմ դրիբլինգի դիմել և հաղթել մենապայքարները, բայց, կարծում եմ, որ իմ ուժն այն է, որ, ամեն-ինչ կարող եմ քիչ-քիչ անել»:

«Ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ նոր թիմակիցների հետ, սովորել նրանցից և, հուսով եմ՝ հաղթել նրանց հետ: Հիանալի է, որ կարող ես այդքան շատ փորձ հավաքել: Կփորձեմ սպունգի պես կլանել և սովորել նրանցից»:

«Անչելոտին յուրահատուկ մարզիչ է: Նրա ձեռքբերումներն ու տիտղոսները խոսուն են: Յուրաքանչյուր մարզիչ կամ ֆուտբոլիստ կասի, թե որքան անհավանական է նա: Ես կներդնեմ առավելագույն ջանքերս, որ ցույց տամ Կառլոյին, թե ինչերի եմ ունակ»:

«Դժվար եմ պատկերացնում առաջին օրս «Բեռնաբեուում»: Այն տարբերվելու եմ մյուս օրերից: Ես երեք տարի եմ անցկացրել Դորտմունդում, սակայն «Բեռնաբեուում» վերապրածն աննկարագրելի է: Անհամբերությամբ եմ սպասում երկրպագուների առաջ խաղալու և հաղթելու հնարավորությանը»:


Ամենակարդացված