• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պերես. «Բենզեմայի բացակայությունը Ֆրանսիայի հավաքականում մեծ կորուստ է»

Հոդվածներ

Պերես. «Բենզեմայի բացակայությունը Ֆրանսիայի հավաքականում մեծ կորուստ է»
01.02.2021
1859 0

Europe 1-ին տված հարցազրույցում Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է Ֆրանսիայի հավաքականում Կարիմ Բենզեմայի բացակայության մասին։

«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկից քեզ զրկելն իրավիճակ է, որը ոչ մեկը չի կարող հասկանալ։ Ես կցանկանայի ընդգծել նրա վարքը, որն օրինակելի է։ Նրան շատ են գնահատում թիմակիցները։

Մենք շատ ենք հպարտանում նրանով։ Այն, ինչ կարող եմ նրա մասին ասել՝ դրական է։ Ահա, թե ինչու ես չեմ հասկանում՝ ինչու նա հանդես չի գալիս Ֆրանսիայի հավաքականում»,- ասել է «Ռեալի» նախագահը։


Ամենակարդացված