Հոդվածներ

Բելինգեմը հրաժեշտ է տվել Դորտմունդի «Բորուսիային»
01.06.2023
2727 0

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հրաժեշտ է տվել գերմանական ակումբի անձնակազմին:

Ruhr Nachtrichten-ի տեղեկություններով, անգլիացի ֆուտբոլիստը տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»: Կողմերը վերջնական համաձայնության են հասել: Գործարքի արժեքը կկազմի 100 միլիոն եվրո:

Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներում:

Հիշեցնենք, որ Բելինգեմը ճանաչվել էր Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նա 31 խաղում խփել էր 8 գոլ ու կատարել 4 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված