• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ստամբուլը կարող է երրորդ անգամ զրկվել ՉԼ-ի եզրափակիչն ընդունելու իրավունքից

Հոդվածներ

Ստամբուլը կարող է երրորդ անգամ զրկվել ՉԼ-ի եզրափակիչն ընդունելու իրավունքից
12.05.2023
2199 0

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը կայանալու է հունիսի 10-ին, կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն:

ՈՒԵՖԱ-ն զգուշանում է Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններից, որը ընթացքում կարող են անկարգություններ լինել:

Daily Mail-ը հայտնում է, որ կառույցը ոչ պաշտոնական հարցում է արել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա` պարզելու նրանց տրամադրվածությունը` խաղը «Էշտադիու դա Լուշ» տեղափոխելու դեպքում:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն արդեն 2 անգամ՝ 2020 և 2021 թվականներին, Ստամբուլին զրկել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ընդունելու հնարավորությունից:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված