Հոդվածներ

Վինիսիուսը և Ռոդրիգոն նամակ են ուղարկել Անչելոտիին
29.12.2022
2202 0

Diario AS-ի փոխանցմամբ, Վինիսիուս Ջունիորը և Ռոդրիգոն հայտնել են Կարլո Անչելոտիին, որ պատրաստ կլինեն «Վալյադոլիդի» դեմ կայանալիք խաղին։ 

Երեքշաբթի օրը բրազիլացիները վերադարձել են հանգստից ու մասնակցել  «Ռեալի» մարզմանը։ 

Թիմին դեռ չեն միացել Էդուարդո Կամավինգան և Օրելիեն Չուամենին։ Նրանց հավելյալ հանգիստ է տրամադրվել։ 

«Վալյադոլիդի» դեմ կայանալիք հանդիպումը 15-րդը կլինի «Ռեալի» համար Լա Լիգայի այս մրցաշրջանում։ Մինչ այս «Սերուցքայինները» տարել են 11 հաղթանակ, 2 անգամ խաղացել ոչ ոքի և կրել մեկ պարտություն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված