• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալում» դժգոհ են Ասենսիոյի խաղից ու մտադիր են ձեռք բերել Մահրեզին

Հոդվածներ

«Ռեալում» դժգոհ են Ասենսիոյի խաղից ու մտադիր են ձեռք բերել Մահրեզին
10.03.2021
1691 0

«Ռեալը» շարունակում է աջ վինգեր փնտրել: «Սերուցքայինների» մարզչական շտաբին չի գոհացնում Մարկո Ասենսիոյի ցուցադրած ֆուտբոլը, այդ պատճառով էլ նրանք մտադիր են ուժեղացնել հարձակման գիծը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ինչպես հաղորդում է Foot Mercato-ն, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիադ Մահրեզին: 

Միևնույն ժամանակ նշվում է, որ «քաղաքայինները» ձգտելու են ալժիրցուն պահել թիմում:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Մահրեզն անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված