Հոդվածներ

Անչելոտին ամփոփել է «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղը
03.05.2023
1968 0

Լա Լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Ռեալը» մրցակցի հարկի տակ պարտություն կրեց «Ռեալ Սոսյեդադից»։ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է հանդիպումը։ 

«Առաջին կեսում մենք վատ տեսք չունեինք, բայց երկրորդի հենց մեկնարկում գոլ նվիրեցինք մրցակցին, որից հետո խաղը էլ ավելի բարդացավ մեզ համար։  

Կարող եմ վստահեցնել, որ առաջիկա երկու խաղերում այլ թիմ եք տեսնելու՝ այլ մոտիվացիայով և ցանկությամբ։ Թիմը գրեթե 100%-ով պատրաստ է հաղթել Իսպանիայի գավաթը և դուրս գալ ՉԼ-ի եզրափակիչ։ Այս թիմը մոտիվացիայի առումով տարբերվում է մյուս բոլոր թիմերից». նշել է Անչելոտին։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված