• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոնալդուն 15 մրցաշրջան անընդմեջ գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)

Հոդվածներ

Ռոնալդուն 15 մրցաշրջան անընդմեջ գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)
24.11.2020
1756 0

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Յուվենթուսը» տանը դժվարին հաղթանակ տոնեց «Ֆերենցվարոշի» նկատմամբ (2:1):

Թուրինյան ակումբի կազմում գոլեր հեղինակեցին «Ռեալի» նախկին ֆուտբոլիստները՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Ալվարո Մորատան:

Հատկապես գեղեցիկ ստացվեց պորտուգալացու գոլը. հատկանշական է, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը 15 մրցաշրջան անընդմեջ գոլի հեղիանակ է դառնում Չեմպիոնների լիգայում:

Ռոնալդուն «արքայական» ակումբում հանդես է եկել 2009-2018 թվականներին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված