Հոդվածներ

Մրցաշրջանի ավարտին «Ռեալը» կբաժանվի Մարիանո Դիասից
01.03.2021
1624 0

Diario Sport-ի փոխանցմամբ, Մարիանո Դիասի հարցում Մադրիդի «Ռեալի» համբերության բաժակը լցվել է։ 

Նշվում է, որ «Սերուցքայինները» մտադիր են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել հարձակվողից։

Վերջին երկու մրցաշրջանների ընթացքում Մարիանոն չէր ցանկանում լքել «Արքայական» ակումբը, բայց կարծես թե նրա ժամանակը «Ռեալում» մոտենում է ավարտին։

Ընթացիկ մրցաշրջանում Դիասը մասնակցել է 14 հանդիպման և դարձել ընդամենը մեկ գոլի հեղինակ։ 

«Ատալանտայի» դեմ խաղում հստակ երևաց, որ Զինեդին Զիդանը այնքան էլ չի վստահում Մարիանոյին։ Այդ խաղում ֆրանսիացի մասնագետը որպես կեղծ 9 համար խաղադաշտ էր դուրս բերել Իսկոյին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված