Հոդվածներ

Անչելոտիի յուրահատուկ խոստումը Վալվերդեին
15.09.2022
3575 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կատակել է Վալվերդեի վերաբերյալ հնչած հարցից հետո։ 

«Ամենից շատ ինձ զարմացրել է, որ նա այդքան քիչ գոլեր է խփում։ Նաորդ մրցաշրջանում նա ընդամենը մեկ գոլի հեղինակ է դարձել։ Ես ասել եմ նրան, որ քարե ոտք ունի, և որ նրա հարվածը աներևակայելի էր։ 

Բացի այդ ասել եմ նրան, որ կպատռեմ մարզչական անդորագիրս, եթե Վալվերդեն մրցաշրջանի ընթացքում առնվազն 10 գոլ չխփի։ 

Իր դիրքում նրան լավագույնը անվանելու համար դեռ վաղ է։ Պետք է սպասել». նշել է Անչելոտին։

Ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված