Կիլիան Մբապեն ճանաչվել է Լա լիգայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
«Ռեալի» հարձակվողը՝ անցկացրած 4 խաղերում դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Կիլիանն առաջին անգամ է արժանանում ամսվա լավագույնի կոչմանը։ Քվեարկության արդյունքում նա առաջ է անցել Պեդրիին («Բարսելոնա»), Պաբլո Ֆորնալսին («Բետիս»), «Ռուբեն Վարգասին («Սևիլիա») և Կարա Էտա-Էյոնգին («Լևանտե»):
Los Merengues, Realmadrid.am