Հոդվածներ

Marca. Ռամոսն ու Կարվախալը չեն օգնի «Ռեալին» «Սևիլյայի» դեմ խաղում
03.12.2020
1618 0

Լա լիգայի 12-րդ տուրում «Սևիլյան» ընդունելու է «Ռեալին»:

«Սերուցքայիններն» այսօր նախապատրաստական մարզում են անցկացրել. թիմից առանձին են մարզվել Սերխիո Ռամոսն ու Դանի Կարվախալը: Նրանք բաց են թողնելու Անդալուզիայում կայանալիք հանդիպումը: Այս մասին հաղորդում է Marca-ն: 

Ամենայն հավանականությամբ, Ռամոսն ու Կարվախալը 100 տոկոսով պատրաստ կլինեն ՉԼ-ի խմբային փուլի 6-րդ տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղին:

«Սևիլյա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:

Fanat. Realmadrid.am


Ամենակարդացված