• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» խուճապի չի մատնվելու ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ

Հոդվածներ

«Ռեալը» խուճապի չի մատնվելու ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ
30.03.2023
1895 0

«Ռեալը» ծրագրում է միայն մեկ հնչեղ տրանսֆեր իրականացնել ամռանը և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նախընտրելի տարբերակ է: «Ռեալ Մադրիդը» չի ցանկանում շատ միջոցներ ծախսել այնպիսի ֆուտբոլիստների վրա, որոնք տարբերություն չեն ստեղծելու խաղադաշտում:  Օրինակ ինչպես եղավ Յովիչի դեպքում:

Սպասվում է, որ թիմում կմնան Բենզեման, Նաչոն, Կրոսն ու Ասենսիոն, որոնց պայմանագիրը լրանում է առաջիկա ամռանը: Բացի այդ, մադրիդցիները դեռ կապ չեն հաստատել Մոդրիչի ու Սեբալյոսի հետ նոր պայմանագրի հարցով: Խորվաթ կիսապաշտպանին դա անհանգստացնում է, սակայն նա մինչև վերջ սպասելու է առաջարկի:

Գլխավոր թիմ կտեղափոխվի «Կաստիլյայի» հարձակվող Ալվարոն: Մբապեի հարցը նախկինի պես անորոշ է և «Ռեալի» դիրքորոշումը այս հարցով չի փոխվել: Ակումբների միջև հարաբերությունները նույնն են և ներկայիս պայմաններում ոչ մի բանակցության մասին խոսք գնալ չի կարող:

«Ռեալի» մյուս ֆուտբոլիստների գործողությունները կախված են նրանից, թե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ով կուզենա հեռանա: Նրանց թվում են Վալյեխոն, Օդրիոսոլան ու Ազարը:


Ամենակարդացված