• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նեգրեյրան «Բարսելոնայի» խաղացողներին խորհուրդ է տվել հաճախ ընկնել խոտածածկին 2012-ի «Էլ Կլասիկոյից» առաջ

Հոդվածներ

Նեգրեյրան «Բարսելոնայի» խաղացողներին խորհուրդ է տվել հաճախ ընկնել խոտածածկին 2012-ի «Էլ Կլասիկոյից» առաջ
17.03.2023
2624 0

Իսպանիայի մրցավարական հանձանաժողովի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրան 2012 թվականի «Էլ Կլասիկոյից» առաջ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին խորհուրդ է տվել հաճախ ընկնել խոտածածկին, որպեսզի նշանակվի կանոնների խախտում, հայտնում  է  Libertad Digital-ը:

«Բարսելոնայի» և «Ռեալի» միջև այդ հանդիպումն ավարտվել էր 2-2 հաշվով:

Հիշեցնենք, որ Իսպանիայի մրցավարական հանձանաժողովի նախկին փոխնախագահի նկատմամբ դատական գործ է սկսվել: Վերջինս կասկածվում է «Բարսելոնայից» կաշառք վերցնելու մեջ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված