Հոդվածներ

Diario Sport. Ասենսիոն պատրաստ է լսել «Բարսելոնայի» առաջարկը
07.03.2023
2057 0

Մարկո Ասենսիոն կարող է «Ռեալից» տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։ 

Diario Sport-ի փոխանցմամբ, իսպանացին դժգոհ է ակումբից և Կարլո Անչելոտիից այն բանի համար, որ քիչ է խաղաժամանակ ստանում ընթացիկ մրցաշրջանում։ «Բետիսի» դեմ կայացած խաղում Անչելոտին ստիպել էր նրան ավելի քան 30 րոպե նախավարժանք կատարել, սակայն այդպես էլ խաղալու հնարավորություն չէր տվել։ 

Եթե նախկինում սպասվում էր, որ Ասենսիոն կերկարաձգի իր պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ, ապա այժմ ավելի հավանական է, որ նա ամռանը ազատ գործակալի կարգավիճակով փոխի ակումբային գրանցումը։ 

Նա պատրաստ է լսել «Բարսելոնայի» առաջարկը, չնայած այն ամենին, որ կատալոնացիները այս հարցի շուրջ դեռ որևէ քայլ չեն ձեռնարկել։ 

«Կապտանռնագունները» առայժմ միայն հետևում են ֆուտբոլիստի շուրջ ծավալվող իրադարձություններին և չեն ցանկանում միջամտել։  Միևնույն ժամանակ «Արսենալը» և «Միլանը»  կապ են հաստատել Ասենսիոյի շրջապատի հետ։ 

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Ասենսիոն «Ռեալի» կազմում 18 անգամ է խաղադաշտ դուրս եկել ու այդ ընթացքում հասցրել դառնալ 4 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված