• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Cadena SER. Անչելոտին կարող է հեռացվել «Ռեալից», եթե նույնիսկ տիտղոս նվաճի

Հոդվածներ

Cadena SER. Անչելոտին կարող է հեռացվել «Ռեալից», եթե նույնիսկ տիտղոս նվաճի
07.03.2023
2238 0

Կարլո Անչելոտին կարող է հեռացվել «Ռեալից», եթե նույնիսկ ակումբը տիտղոսներ նվաճի։ 

Cadena SER-ի փոխանցմամբ, իտալացի մասնագետի ապագան «Արքայական» ակումբում մշուշոտ է։ 

Վերջին շաբաթներին Անչելոտին անհանգստացած ու նյարդայնացած տեսք ունի։ Թիմում միասնություն չկա, և Անչելոտիի որոշումները վատթարացրել են մթնոլորտը։

Էդուարդո Կամավինգան սկսել է խաղալ ձախ պաշտպանի դիրքում, իսկ Չուամենին քիչ է խաղաժամանակ ստանում։ Քիչ են խաղաժամանակ ստանում նաև Դանի Սեբալյոսը և Մարկո Ասենսիոն։ 

Անչելոտին գիտակցում է, որ եթե թիմը տիտղոսներ չնվաճի, ապա նա կարող է հեռացվել ակումբից։ Բայց նույնիսկ նվաճած տիտղոսսը կարող է չօգնել մասնագետին պահել իր տեղը ակումբում։ 

Բրազիլիայի հավաքականում համակ ուշադրությամբ հետևում են Կարլոյի շուրջ ծավալվող իրադարձություններին և պատրաստ են նրան հրավիրել՝ «Ռեալից» հեռանալու պարագայում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված