Հոդվածներ

«Ռեալի» սանը քննադատել է թիմի խաղը
21.05.2025
490 0

«Ռեալի» սան և ներկայումս «Վիլյառեալում» հանդես եկող Դանիել Պարեխոն կոշտ քննադատության է ենթարկել մադրիդյան թիմի այս մրցաշրջանի ելույթները։

««Ռեալը» մնում է «Ռեալն», ու միշտ ինչ–որ կերպ կարողանում է մնալ վերևում։ Նրանք հրաշալի ֆուտբոլիստներ ունեն, որոնք ընդամենը երկու գրոհով կարող են հաղթել խաղը։ Բայց, եթե անկեղծ լինեմ, այս մրցաշրջանում ինձ ընդհանրապես դուր չեկավ նրանց խաղը՝ ո՛չ տակտիկական առումով, ո՛չ պաշտպանությունում... Թիմը պաշտպանական տեսանկյունից շատ թույլ էր։ Ցանկացած մրցակից կարող էր նրանց 2–3 գոլ խփել։

«Ռեալը» շատ խոցելի տեսք ուներ։ Բայց արդարության համար պետք է նշել, որ թիմը լուրջ կորուստներ ունեցավ կազմի տեսանկյունից, որոնք այդպես էլ չկարողացավ լիովին փոխհատուցել։ Այս մրցաշրջանում ակումբը գործեց շատ, շատ, շատ ցածր մակարդակով՝ համեմատած այն բանի, թե ինչի ընդունակ է այս կազմը», – մեջբերում է Պարեխոյի խոսքերը Cadena SER-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» Լա Լիգայի այս մրցաշրջանում կզբաղեցնի երկրորդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայում թիմը դուրս մնաց քառորդ եզրափակչում՝ պարտվելով «Արսենալին»։


Ամենակարդացված