Հոդվածներ

Վինիսիուսին վիրավորած «Մալյորկայի» երկրպագուն պատժվել է
01.03.2023
1418 0

«Մալյորկայի» երկրպագուն, որը ռասիստական վիրավորանք էր հնչեցրել «Ռեալի» վինգեր Վինիսիուսի հասցեին, տուգանվել է 4000 եվրոյով: 

Նրան արգելվել է նաև 1 տաի հաճախել ֆուտբոլային հանդիպումների, հայտնում է COPE-ն:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր «Արքայական ակումբի» նվազագույն հաշվով պարտությամբ:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Վինիսիուսն անցկացրել է 36 հանդիպում, խփել 18 գոլ ու կատարել 9 ասիստ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված