Հոդվածներ

Ալաբան ամբողջական մարզում է անցկացրել
18.05.2022
1342 0

«Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան մոտ է վերջնական շարք վերադառնալուն:

Երեքշաբթի օրն ավստրիացին ամբողջական մարզում է անցկացրել:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Ալաբան բաց էր թողել  ՉԼ-ի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը:

Այսպիսով՝ ֆուտբոլիստը 100%-ով պատրաստ կլինի «Լիվերպուլի» հետ եզրափակիչ հանդիպմանը:

«Լիվերպուլ» - «Ռեալ» խաղը կայանալու է մայիսի 28-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված