Հոդվածներ

Լարված սեպտեմբեր
03.09.2021
2699 0

Կառլո Անչելոտիի թիմը 17 օրում պետք է 6 հանդիպում անցկացնի, որի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին՝ «Սելտայի» դեմ տնային խաղով։

Հետո «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումն է, որը կկայանա սեպտեմբերի 15-ին՝ Միլանում, իսկ հետո թիմը կուղևորվի «Մեստալիա»՝ սեպտեմբերի 18/19-ին մրցելու «Վալենսիայի» դեմ։

«Սերուցքայինները» գրեթե հանգստի ժամանակ չեն ունենա և սեպտեմբերի 21\22\23-ին Կառլո Անչելոտիի սաները տանը կընդունեն «Մալյորկային»։

«Ռեալը» հետո սեպտեմբերի 25/26-ին կմրցի «Վիլյառեալի» հետ։ Սեպտեմբերի վերջին խաղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ հանդիպումն է (28.09): 

«Ռեալի» օրացույցը սեպտեմբեր ամսվա համար

12.09 ​«Ռեալ - «Սելտա» (23։00)

15.09 ​«Ինտեր» - «Ռեալ» (23։00)

18\19.09 ​«Վալենսիա» - «Ռեալ»

21\22\23.09 «Ռեալ» - «Մալյորկա»

25\26.09 «Ռեալ» - «Վիլյառեալ»

​28.09 ​«Ռեալ» - «Շերիք» (00։00)


Ամենակարդացված