Հոդվածներ

Կայացել է Ֆրան Գարսիայի շնորհանդեսը
12.06.2023
2084 0

Այսօր «Վալդեբեբասում» կայացել է Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրան Գարսիայի շնորհանդեսը։ 

Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ողջունել է ֆուտբոլիստին։ 

«Այն երազանքները և ամբիցիաները, որոնք դու ձեռք բերեցիր, երբ 14 տարեկանում հայտնվեցիր մեր ակումբում, թույլ տվեցին քեզ հաղթահարել որոշակի դժվարություններ և վերադառնալ հարզատ ակումբ։  Նախորդ մրցաշրջանում դու «Ռայո Վալեկանոյի» կազմում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստն ես եղել։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք հույս դնել մեր սանի վրա։ Մեր երկրպագուները քեզ կաջակցեն ու առաջ կմղեն». նշել է Պերեսը։

Գարսիան էլ իր հերթին հանդես է եկել ողջույնի խոսքով։ 

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ և վերադարձել եմ տուն։ Հպարտ եմ, որ աճել եմ այստեղ և այժմ հնարավորություն ունեմ իմ պատմությունը շարունակել այստեղ։ Սա անհավանական է։ Հալա՛ Մադրիդ». նշել է Գարսիան։

Երիտասարդ ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես կգա 20 համարի մարզաշապիկով։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված