Հոդվածներ

Միյատովիչը քննադատել է Զինեդին Զիդանին
29.11.2020
3011 0

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը մեկնաբանել է «Ալավեսից» կրած պարտությունը և այդ ամենում մեղադրել Զիդանին։ 

«Զիդանը պետք է շտկի այս ամենը, բայց սովորաբար դա անում են նախքան հանդիպումը։ «Ալավեսը» երեք լավ հարձակվողներ ունի առջևի գծում, ինչը նրանց ուժեղ կողմն է, որը Զիդանը հաշվի չէր առել։ 

Լուկաս Վասկեսը լավ հանդիպում անցկացրեց «Ինտերի» դեմ, սակայն «Ալավեսի» դեմ խաղում ավելի նպատակահարմար կլիներ խաղադաշտ դուրս բերել Միլիտաոյին։ Այս խաղում չէր նկատվում այն, ինչի համար Զիդանի ընտրությունը կանգ էր առել Վասկեսի վրա։

Ինչ վերաբերում է Ասենսիոյին, ապա անիմաստ է խաղադաշտում թողնել մի ֆուտբոլիստի, ով գրեթե չի մասնակցում պաշտպանական գործողություններին։

«Ալավեսի» ուժեղ կողմը հարձակման ձախ եզրն է, իսկ նման կազմը ցույց տվեց, որ մարզումների ժամանակ «Ռեալում» չեն ուսումնասիրել այդ ամենը։ 

«Ալավեսը»  մեծ էներգիայով դուրս եկավ խաղադաշտ և զարմացրեց «Ռեալին». ասել է Միյատովիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված