• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բարսան» և Մենդեշը քննարկում են Ասենսիոյի հնարավոր տեղափոխությունը

Հոդվածներ

«Բարսան» և Մենդեշը քննարկում են Ասենսիոյի հնարավոր տեղափոխությունը
23.01.2023
1554 0

«Բարսելոնան» հետաքրքրված է Մարկո Ասենսիոյի ծառայություններով։ 

Diario Sport-ի փոխանցմամբ, կատալոնական ակումբը բանակցություններ է վարում նրա գոևծակալ Ժորժե Մենդեշի հետ։

«Բարսելոնայի» ղեկավարությունը լավ հարաբերությունների մեջ է Մենդեշի հետ, և Ասենսիոն այն ֆուտբոլիստների թվում է, որոնց տեղափոխությունը կատալոնական ակումբ քննարկվում է։  

«Սերուցքայինները» նոր պայմանագիր են առաջարկել Ասենսիոյին, սակայն ֆուտբոլիստին դուր չի եկել աշխատավարձի չափը։

Մարկոն դեռևս հստակ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Հնարավոր է, որ նա որոշի մնալ «Արքայակն» ակումբում։ 

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին «Ռեալի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված