• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • AS. «Ռեալը» կփորձի վաճառել Վարանի տրանսֆերը, եթե չկարողանա համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում

Հոդվածներ

AS. «Ռեալը» կփորձի վաճառել Վարանի տրանսֆերը, եթե չկարողանա համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում
27.02.2021
1520 0

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ինչպես հաղորդում է AS-ը, «սերուցքայինները» պատրաստ են առաջարկներ լսել ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ, եթե վերջինս չհամաձայնվի երկարաձգել պայմանագրի ժամկետը: Հիշեցնենք, որ այն ավարտվում է 2022 թվականի հունիսին:

Շշուկներ կան, որ 27-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ընթացիկ մրցաշրջանում Վարանն անցկացրել է 31 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված