• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին բացատրել է, թե ինչու մեկնարկային կազմում չէր ընդգրկել Կրոսին և Մոդրիչին

Հոդվածներ

Անչելոտին բացատրել է, թե ինչու մեկնարկային կազմում չէր ընդգրկել Կրոսին և Մոդրիչին
23.01.2023
2002 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բացատրել է, թե ինչու մեկնարկային կազմում տեղ չէր հատկացրել Կրոսին և Մոդրիչին։

«Ես ուզում էի, որ մյուս ֆուտբոլիստները ևս մոտիվացված լինեն։ Սեբալյոսն ու Ասենսիոն վաստակել էին իրենց տեղը մեկնարկային կազմում։ 

Մոդրիչը շատ լավ էր մարզվել շաբաթվա ընթացքում և պատրաստ էր «Ատլետիկի» դեմ խաղին, սակայն ես որոշեցի ռիսկի չդիմել։  Կրոսին ևս հանգիստ էր անհրաժեշտ». նշել է Անչելոտին։

Երկու ֆուտբոլիստներն էլ երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկան, և եթե Մոդրիչի մոտ ամեն բան չէ, որ ստացվում էր, ապա Կրոսը կարողացավ գեղեցիկ գոլի հեղինակ դառնալ։ 

Նշվում է, որ Լուկայի մոտ Մունդիալից հետո հոգնածություն է նկատվում, և նա դեռ լիովին պատրաստ չէ։ 

Դանի Սեբալյոսն ու Մարկո Ասենսիոն վատ տպավորություն չթողեցին Կլասիկոյում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված