• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իսպանիայի գավաթ. «Ռեալը» տպավորիչ քամբեքով նվաճեց 1/4 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)

Հոդվածներ

Իսպանիայի գավաթ. «Ռեալը» տպավորիչ քամբեքով նվաճեց 1/4 եզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)
19.01.2023
3145 0

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռեալը» 3-2 հաշվով հաղթեց «Վիլյառեալին» և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:

Հանդիպման ընթացքում «Արքայական» ակումբը 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացավ երեք գոլ խփել. աչքի ընկան Վինիսիուս Ժունիորը (57'), Միլիտաոն (69') և Սեբալյոսը (86'):

Այսպիսով Կառլո Անչելոտի սաները նվաճում են քառորդ եզրափակիչի ուղեգիր և իրենց մրցակցին կիմանան վիճակահանության արդյունքում:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ


Ամենակարդացված