• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման առաջին ֆրանսիացին է, ով ակումբային կարիերայում 400 գոլ է խփել

Հոդվածներ

Բենզեման առաջին ֆրանսիացին է, ով ակումբային կարիերայում 400 գոլ է խփել
16.01.2023
1842 0

«Բարսելոնայի» դեմ խաղի վերջնամասում Կարիմ Բենզեման իր անվան դիմաց գոլ գրանցել՝ այդպիսով դառնալով առաջին ֆրանսիացին, ում հաջողվել է ակումբային կարիերայի ընթացքում 400 գոլ հեղինակել։ 

Եթե հաշվի առնենք նաև հավաքականի կազմում խփած գոլերը, ապա Կարիմը իր 400-րդ գոլը խփել էր դեռ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին՝ դուբլի հեղինակ դառնալով «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում։

«Սերուցքայիններին», սակայն, չփրկեց Բենզեմայի խփած գնդակը։ Թիմը պարտվեց «Բարսելոնային» 3-1 հաշվով և զիջեց տիտղոսը կատալոնական ակումբին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված