Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի նոր մարզահագուստի հավաքածուն, որի վրա պատկերված է հայտնի երգահան, երաժիշտ, ձայնագրող պրոդյուսեր, դերասան և բիզնեսմեն Էդ Շիրանը։ «Կապտանռնագույնների» տեխնիկական հովանավորն է Nike ընկերությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Շիրանը կհայտնվի «Բարսելոնայի» մարզաշապիկների վրա՝ Spotify-ի հետ հովանավորչական համագործակցության շրջանակում։ Նախատեսվում է, որ Շիրանի լոգոն կօգտագործվի թիմի մարզահագուստի վրա Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի ժամանակ, որը նշանակված է 2025 թվականի հոկտեմբերի 26-ին։
Ներկա պահին «Բարսելոնան» Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ութ տուրերից հետո գտնվում է երկրորդ տեղում, երկու միավորով զիջելով «Ռեալին»։
Fanat, Realmadrid.am