• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին բացահայտել է, որ Գատուզոյի հետ անձնական խնդիրներ է ունեցել

Հոդվածներ

Անչելոտին բացահայտել է, որ Գատուզոյի հետ անձնական խնդիրներ է ունեցել
11.01.2023
2506 0

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հունվարի 11-ին կմրցի «Վալենսիայի» հետ, որը գլխավորում է իտալացի Ջենարո Գատուզոն:

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նախախաղային մամուլի ասուլիսին բացահայտել է, որ անձնական խնդիրներ է ունեցել իր հայրենակցի հետ:

«Մենք որոշ հրաշալի պահեր ենք ապրել միասին, քանի որ համատեղ երկար ժամանակ ենք անցկացրել ու հաղթել: Միշտ չէ, որ մեր հարաբերությունները գերազանց են եղել, բայց ես չեմ ուզում խոսել անձնական հարաբերությունների մասին»,- ասել է Անչելոտին:

«Ռեալ Մադրիդ» - «Վալենսիա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված